• Մեսրոպ վրդ. Պարսամյան

Խորհուրդ Մեծ



Խորհուրդ մեծ և սքանչելի,

Որ այսօր հայտնվեց.

Հովիվները երգում են հրեշտակների հետ,

Ավետիս են տալիս աշխարհին:

Նոր Արքա ծնվեց

Բեթղեհեմ քաղաքում.

Մարդկանց որդիներ, օրհնաբանեցե՛ք,

Որովհետև մեզ համար մարմնացավ:


Երկնքի ու երկրի համար անպարփակելին

Խանձարուրով պատվեց,

Առանց Հոր մոտից մեկնելու՝

Սուրբ այրի մեջ բազմեց:


Այսօր ցնծում է երկինքն ի վերուստ

Մեծապայծառ ավետիսներով,

Եւ բոլոր արարածները

Փրկության հանդերձով զգեստավորվեցին:


Այսօր քարայրում հայտնվեց

Քրիստոս Աստծո Որդին,

Եւ հրեղենների բազմությունը

Երկնքից երկիր իջավ։


Այսօր հովիվները տեսնելով

Արդարության Արեգակին՝

Հրեշտակների հետ հերգում էին.

«Փա՜ռք Աստծուն բարձունքներում»:


Ծագեցիր Հորից՝ լուսավորելու արարածներին,

Արդարությա՛ն Արեգակ, Տե՛ր, փա՜ռք Քեզ:


Ծնվեցիր քարայրում, հայտնվեցիր Բեթղեհեմում,

Արդարությա՛ն Արեգակ, Տե՛ր, փա՜ռք Քեզ:


Հովիվներին հայտնվեցիր, մոգերը Քեզ երկրպագեցին,

Արդարությա՛ն Արեգակ, Տե՛ր, փա՜ռք Քեզ:


Մենք ևս երգենք, որ Կույսից մարմնացար.

Արդարությա՛ն Արեգակ, Տե՛ր, փա՜ռք Քեզ:


Սբ. Մովսես Խորենացի, Օրհնութիւն Սուրբ Ծննդեան ԴԿ

Գրաբարից աշխարհաբարի վերածեց Մեսրոպ վրդ. Պարսամյանը

7 views0 comments

Recent Posts

See All
  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey Twitter Icon
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2020 Fr. Mesrop Parsamyan. All rights reserved.