top of page
Search

Խոսքը կատարողներ եղեք

Writer's picture: Bishop Mesrop ParsamyanBishop Mesrop Parsamyan


Տարիներ առաջ չորս հոգևորականներ քննարկում էին, թե ո՛րն է Աստվածաշնչի հայերեն ամենահաջող թարգմանությունը։ Նրանցից մեկի համար բացարձակ հեղինակություն էր ոսկեղենիկ գրաբարը, որը մինչ օրս համարվում է «Թագուհի Թարգմանութեանց»։ Մյուսը պնդում էր, որ լավագույն թարգմանությունը Էջմիածնական նոր աշխարհաբար հրատարակությունն է։ Երրորդը նախընտրում էր նոր «Արարատ» թարգմանությունը։ Երբ հերթը հասավ չորրորդ հոգևորականին, նա ասաց. «Իսկ ես նախընտրում եմ մորս թարգմանությունը»։ Մյուս երեք հոգևորականները զարմացական հայացքով շրջվեցին դեպի նա, և նա շարունակեց. «Այո՛, մայրս թարգմանել է Աստվածաշունչը։ Նա թարգմանել է Սուրբ Գրքի ամեն մի էջը իր կյանքի մեջ։ Այն ամենահամոզիչ թարգմանությունն է, որ երբևէ տեսել եմ»։


Արդարև, Աստվածաշնչի գործադրումն ու կիրառությունը մեր կյանքում կենդանի քարոզ է մեր շրջապատի մարդկանց համար։ Աստծո Խոսքը լսելն ու կիրառելը երանություն և օրհնություն է, ոչ միայն մեզ, այլև ուրիշների համար։


Նոր Կտակարանի մեջ Ս. Հակոբոս առաքյալն ասում է. «Խոսքը կատարողնե՛ր եղեք և միայն լսելով մի՛ բավարարվեք՝ մոլորեցնելով ինքներդ ձեզ։ Քանի որ խոսքը լսողն ու չկատարողը նման է մի մարդու, որ հայելու մեջ ակնապիշ դիտում է իր սեփական դեմքը։ Նայելով՝ տեսնում է իրեն, անցնում գնում է և անմիջապես մոռանում, թե ինչպիսին էր ինքը։ Իսկ ով աչքերը հառած է ազատության կատարյալ օրենքին և դրա մեջ է հարատևում, նա լսում է, չի մոռանում, այլ կատարում է. նա իր արածի մեջ երանելի կլինի»։ (Հակոբոս 1:22-25)


Աստծո խոսքը հայելու նման ցույց է տալիս մեր սրտի ծածուկ խորհուրդները և մտածումները, մեր ներքին աշխարհը (Եբր. 4:12)։ Խոսքը միայն լսողները հպանցիկ անցնում են այդ հայելու առջևից և չեն նկատում իրենց թերությունները, տկարություններն ու մեղքերը, և կամ ջանք չեն թափում դրանք ուղղելու համար։ Արդյունքում, նրանք մոռանում են դրանց մասին, որովհետև կարևորություն են տալիս այլ բաների։ Իսկ Խոսքը կատարողները իրենց համակ ուշադրությամբ ընթերցում են Աստվածաշունչը, մտապահում և կիրառում են այն իրենց կյանքում՝ ինչպես ներքի բարքի, այնպես և արտաքին վարքի տիրույթներում։ Սա է օրհնությունների և երանության գաղտնիքը։

39 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn

iLooys | Toward the Light

© 2016-2024 Bishop Mesrop Parsamyan. All rights reserved.

bottom of page