top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Խոսել հույսի մասին



Եթե հանդիպեք թանկարժեք մեքենա գնած վարորդի և հարցնեք նրան իր մեքենայի մասին, ապա նա ժամերով կխոսի դրա առավելությունների և բազմաֆունկցիոնալ հնարավորությունների մասին։ Եթե հարցնեք այգեգործին իր այգու կամ ջերմոցների մասին, ապա նա երկար-բարակ կպատմի ձեզ իր բերքի քանակի և որակի մասին։ Եթե հարցնեք տատիկներին ու պապիկներին իրենց թոռնիկների մասին, ապա նրանք ձեզ լուսանկարներ ցույց կտան և կպատմեն իրենց՝ աշխարհի ամենազարմանահրաշ թոռնիկների մասին։


Իսկ մենք՝ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հավատացյալներս, երբ մարդիկ հարցնում են մեզ, շատ հաճախ պատրաստ չենք և դժվարանում ենք խոսել մեր հավատքի, Աստծո հետ մեր հաղորդության և Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու մասին։


Սուրբ Պետրոս Առաքյալը հորդորում է. «Մշտապես պատրա՛ստ եղեք պատասխան տալու ամեն մարդու, որ որևէ բան կհարցնի ձեր մեջ եղած հույսի մասին»։ (1 Պետրոս 3:15)


Արդարև, պետք է պատրաստ լինենք վկայելու մեր հավատքի մասին, խոսելու այն հույսի մասին, որն ունենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով, որպեսզի մեր վկայությամբ մարդիկ գան առ Աստված, որովհետև «հավատը լսելուց է, իսկ լսելը՝ Քրիստոսի խոսքից»։ (Հռոմեացիներին 10:17)


Ուրեմն, սիրելինե՛ր, ընթերցենք և մեր զավակներին էլ ուսուցանենք Աստծո Խոսքը՝ Աստվածաշունչը, մեր եկեղեցու հայրերի գրվածքները, և աղոթքով առ Աստված խնդրենք, որպեսզի մեզ տա անհրաժեշտ իմաստությունն ու խոսքերը՝ պատասխան տալու ամեն մարդու, որ որևէ բան կհարցնի մեր մեջ եղած հույսի մասին։

34 views0 comments

Recent Posts

See All

Trust in God

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn
bottom of page