top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Խնդրենք հավատով



«Միայն թե նա հավատո՛վ թող խնդրի և ոչ երկմտելով, որովհետև երկմտողը նման է ծովի հողմակոծ ու տարուբերվող ալիքներին։ Այդպիսի մեկը թող չակնկալի Աստծուց որևէ բան ստանալ, քանի որ երկմիտ մարդն անհաստատ է իր բոլոր քայլերում»։ (Հակոբոս 1:6-8)


Հաճախ երբ դժվար ընտրություն ենք կատարում, որոշում կայացնելուց անմիջապես հետո սկսում ենք երկմտել, կասկածել և մտատանջվել՝ տևական հարցադրում անելով ինքներս մեզ, թե արդյո՛ք ճիշտ ենք վարվել։ Աղոթքի ժամանակ իսկ երկմտում ենք, թե արդյո՛ք Աստված լսում է մեզ և կկատարի մեր խնդրանքը:


Աստվածաշունչն ասում է, որ այդ պահերին մենք նմանվում ենք ծովի հողմակոծ ու տարուբերվող ալիքներին։ Կասկածներից ալեկոծվում ենք, երկմտում ենք, որովհետև ապավինում ենք մեր մարդկային իմաստությանը և ոչ թե՝ Աստծուն։


Երկմտանքը բառացի նշանակում է երկու միտք ունենալ, իսկ հունարեն բնագրում այն նշանակում է երկու հոգի ունենալ։ Կասկածը մեզ երկու տարբեր մասերի է բաժանում և դարձնում է անկայուն ու անհաստատ մեր բոլոր քայլերում։


Դրա համար է, որ Աստվածաշունչը հորդորում է մեզ նախքան որևէ որոշում կայացնելը՝ աներկբա հավատով հայցել Աստծո իմաստությունն ու առաջնորդությունը, իսկ երբ որոշումն արդեն կայացված է, ամբողջապես վստահել Աստծուն և Նրա հայրական խնամքին։ Այս կերպ միայն կարող ենք ազատվել կասկածի և երկմտանքի ալեկոծություններից։


Եթե հավատանք և վստահենք Աստծուն, ապա որքան էլ որ կասկածի խենթ քամիները սուլեն, միևնույն է չենք տարուբերվի հողմակոծ ալիքների նման, այլ՝ հաստատուն և աներեր կլինենք՝ Տիրոջով զորացած։

33 views0 comments

Recent Posts

See All

Kommentare


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn
bottom of page