top of page
Search

Ինչպես համբերել նեղություններին

Writer: Bishop Mesrop ParsamyanBishop Mesrop Parsamyan



Շատերն են հարցնում, թե ինչպե՛ս կարող ենք կյանքի դժվարություններն ու նեղությունները համբերատարությամբ տանել։


Սուրբ Պողոս Առաքյալը ցույց է տալիս այդ ճանապարհը. կարող ենք նեղություններին համբերել և ուրախանալ հույսով, եթե հարատևենք աղոթքի մեջ։


Էական չէ, թե ի՛նչ իրավիճակի կամ հոգեվիճակի մեջ ենք, մենք կարող ենք ուրախությամբ և գոհունակ սրտով աղոթել՝ Հիսուս Քրիստոսով ունեցած մեր հույսի շնորհիվ. «Եւ ա՛յս է այն վստահությունը, որն ունենք մենք Նրա հանդեպ. այն, որ ի՛նչ էլ խնդրենք ըստ նրա կամքի, նա մեզ կլսի. եւ քանի որ գիտենք, թե նա լսում է մեր խնդրանքները, ապա գիտենք նաեւ, որ կստանանք այն խնդրանքները, որ հայցեցինք նրանից»։ (Ա. Հովհաննես 5:14-15)

 
 
 

Comentários


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn

iLooys | Toward the Light

© 2016-2024 Bishop Mesrop Parsamyan. All rights reserved.

bottom of page