top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Իմ հույսն Աստված է




«Հույս ունեմ, որ կհաղթահարեմ այս հիվանդությունը», - մեր այս նախադասությունը և՛ ցանկություն է, և՛ աղոթք։ Սակայն երբ ասում ենք. «Իմ հույսն Աստված է», նկատի ունենք այն աներկբա վստահությունը, որն ունենք Աստծո սիրո և Նրա խոստումների հանդեպ։


Շատերը հույս ունեն և ձգտում են երկար, քաջառողջ և երջանիկ կյանքի։ Մինչդեռ գիտենք, որ մեր կյանքը վայրկյանների ընթացքում կարող է գլխիվայր շրջվել և մեր մարդկային հյուսը փշրվել։


Քրիստոնյաներիս համար հույսն ավելի խորը և զորավոր իրականություն է։ Այն չի նայում իր շուրջը կամ ոտքերի տակ, այլ՝ միշտ դեպի վեր։ Ինչպես սաղմոսերգուն է բացատրում, մեր փրկությունը երբեք մեր սեփական ուժերով չի իրագործվում. «Թագավորն իր զորքի բազմությամբ չի փրկվի, և ոչ էլ հսկան՝ իր մեծ զորությամբ»։ (Սաղմոս 32:16)


Արդարև, երանի նրան, ում հույսն Աստված է, քանզի. «Տիրոջ աչքն իրենից երկյուղածների վրա է, և նրա ողորմությունը իրեն հուսացողների վրա է՝ նրանց փրկելու մահվանից և սովի ժամանակ նրանց կերակրելու»։ (Սաղմոս 32:18-19)


Երբ մեր հույսը և վստահությունը ամուր կառչած են անփոփոխելի և հավատարիմ Աստծուն, մեր հոգու խորքում գիտենք, որ Աստծո սերն ու ողորմությունը կզորացնեն մեզ այս կյանքի բոլոր դժվարությունների մեջ և կառաջնորդեն դեպի հավիտենություն։

76 views0 comments

Recent Posts

See All

Comentarios


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page