top of page

Զարթուցեալքս

  • Writer: Bishop Mesrop Parsamyan
    Bishop Mesrop Parsamyan
  • Jul 31, 2020
  • 1 min read


Արթնանալով հանգստյան քնից, որ պարգևեց մեզ մարդասերն Աստված՝ որպես մխիթարություն և սփոփանք մեր տկարություններին, և միաբանվելով հոգևոր երգով՝ փառաբանելու և պաշտելու համար մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի ամենասուրբ անունը, եկե՛ք բոլորս ահով և երկյուղով կանգնենք աղոթքի Նրա առաջ։ Եւ գոհություն մատուցենք Նրան առավոտյան այս ժամին՝ Նրա արդարության համար, որ իր ողորմությամբ մեզ ընտրեց և արժանի դարձրեց նմանվելու երկնային հրեշտակներին՝ փառաբանելու բոլորի և մեր Տեր Աստծուն։


Հետայսու մաքրվենք արատավոր ու չար գործերից և սրբությամբ մեր ձեռքերը վեր բարձրացնենք՝ առանց բարկության ու երկմտանքի։ Հավատով խնդրենք Նրանից մեր մեղքերին քավություն և թողություն՝ ծածկագետ Աստծուն խոստովանելով մեր սրտի գաղտնիքները։ Որպեսզի բոլոր սրբերի աղոթքով և բարեխոսությամբ մարդասերն Աստված ընդունի մեր խնդրանքները և շնորհի, որ այս աշխարհում ապրենք Նրա կամքի համաձայն՝ առաքինությամբ և անարատ վարքով և արժանի դառնանք հավիտենական կյանքին ու երկնային խորաններին, որը ճշմարիտ Աստված Հիսուս Քրիստոս խոստացավ Իր սիրելիներին։ Տե՛ր Հիսուս Քրիստոս, ապրեցրու մեզ և ողորմիր»։


Քարոզ Գիշերային Ժամերգության,

Գրաբարից աշխարհաբարի վերածեց Մեսրոպ վարդապետ Պարսամյանը

 
 
 

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • LinkedIn
  • X
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2024 Bishop Mesrop Parsamyan. All rights reserved.

bottom of page