top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Երանելի է



Կյանքի փորձություններին և դժվարություններին առերեսվելիս՝ երկու ընտրություն ունենք. համեբերատարությամբ և աներկբա հավատով վստահել Աստծուն, և կամ թույլ տալ, որ կասկածի և հուսահատության սև ամպերը մթագնեն մեր սիրտն ու միտքը՝ տարուբերելով մեզ անորոշության հողմակոծ ծովի վրա։


Մեր փրկության թշնամին անողոք է և ամեն գնով ցանկանում է խորտակել մեր հավատն առ Աստված։ Նրա մարտավարությունը հավատացյալների սրտում կասկած սերմանելն է, որպեսզի նրանց հոգևոր կյանքը լինի անպտուղ։


Անշուշտ, միայն սեփական ուժերով չենք կարող դիմակայել չարի բոլոր ուժերին ու «հնարքներին», բայց ինչպես ասում է առաքյալը. «Աստծուց ծնված ամեն ոք հաղթում է աշխարհին։ Եւ ա՛յս է այն հաղթությունը, որ հաղթում է աշխարհին՝ մեր հավատը» (Ա Հովհ. 5:4)։ Եթե ամուր կառչած մնանք մկրտության ժամանակ մեզ շնորհված հավատին, հույսին և սիրուն, ապա չենք տարուբերվի կասկածի ծովի ալեկոծության մեջ, այլ խարսխված կլինենք աստվածային առաքինություններով։


Կյանքի դժվարությունները շատերին կործանարար հուսահատության են տանում, սակայն երանելի է նա, ով համբերում է փորձության, որովհետև փորձության մեջ համբերատար լինելով՝ կստանա կյանքի պսակը, որ Տերը խոստացավ իրեն սիրողներին։

8 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page