top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Ես փառավորելու եմ ինձ փառավորողներին



1924 թվականին Փարիզի Օլիմպիական խաղերի ժամանակ շոտլանդացի մարզիկ Էրիկ Լիդըլը հրաժարվեց մասնակցելու իր նախընտրած 100 մետր մրցավազքին, քանի որ այն տեղի պիտի ունենար Կիրակի օրը։

Հաջորդ շաբաթ, 400 մետր մրցավազքի առավոտյան, հանդերձասրահում իր թիմակիցներից մեկը նրան մի թղթի կտոր տվեց, որի վրա գրված էր Աստվածաշնչի՝ Թագավորների առաջին գրքի 2:30 համարը. «Ես փառավորելու եմ ինձ փառավորողներին»։ Այդ օրը Էրիկը գերազանցեց աշխարհի ռեկորդը՝ 400 մետրը վազելով 47.6 վայրկյանում, և նվաճեց ոսկե մեդալը։ Նրա սահմանած ռեկորդն անգերազանցելի մնաց 12 տարի շարունակ։

Արդարև, Աստված փառավորում է նրանց, ովքեր փառավորում և վստահում են Իրեն։ Մենք չենք կարող ինքներս մեզ փառավորել, իսկ մարդկանց կողմից փառավորվելը ժամանակավոր խաբկանք է և մեծամտության առիթ։ Սակայն, երբ ապրում ենք աստվածահաճո կյանքով՝ խոսում ու գործում Աստծո փառքի համար, ապա Աստված առատապես օրհնում է մեզ և փառավորում է մարդկանց առաջ։

14 views0 comments

Recent Posts

See All

תגובות


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page