top of page

Ես ստեղծեցի ձեզ

  • Writer: Bishop Mesrop Parsamyan
    Bishop Mesrop Parsamyan
  • Jun 6, 2020
  • 1 min read

Ամեն օր հեռուստատեսությամբ լսում ենք, թե նոր տիպի կորոնավիրուսը վտանագավոր էհատկապես տարեցների համար։ Ամեն օր մեր տարեց հայրենակիցները լսում են դրա մասինմահվան դատավճռի նման։ Ցավոք, շատերն էլ անտարբեր են տարեցների նկատմամբ, զգուշություն չեն ցուցաբերում՝ նրանց վտանգից պաշտպանելու համար։

Իսկ Աստված ասում է. «Դուք մինչև խոր ծերություն էլ որ հասնեք, ես նույնն եմ. ես համբերությամբ պիտի տանեմ ձեզ, ե՛ս ստեղծեցի և ե՛ս էլ պիտի հանդուրժեմ, ե՛ս պիտիընդունեմ ու փրկեմ ձեզ»։ (Եսայի 46:4)

Ահա՛ Աստծո քաղցր խոստումը ձեզ, սիրելի և թանկագին տատիկներ ու պապիկներ։ Եթեանգամ մարդիկ չեն հիշում ձեզ և կամ հոգ չեն տանում ձեր մասին, միևնույն է Աստված երբեքձեզ չի լքում և չի անտեսում։ Նա ստեղծեց ձեզ և Նա էլ պիտի հանդուրժի ձեզ, պիտի ընդունի ևխնամի ձեզ ու փրկություն պիտի պարգևի։

Սիրելիներս, երբ անտեսված եք, հուսալքված կամ մտահոգ, աղոթեցեք մտաբերելով Աստծոայս սիրառատ խոստումը և հաստատ իմացե՛ք, որ Նա ձեզ հետ է ձեր կյանքի բոլոր օրերում։Աստված պահապան և օգնական ձեզ։

Սիրով, աղոթքով և օրհնությամբ՝ Մեսրոպ վարդապետ Պարսամյան

 
 
 

Recent Posts

See All
Peace in the Storm

Today, we took a boat across the Sea of Galilee. As we moved over those waters, it was easy to picture that unforgettable moment when Jesus calmed the storm on this very lake. The disciples had set ou

 
 
 

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • LinkedIn
  • X
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2026 Bishop Mesrop Parsamyan. All rights reserved.

bottom of page