«Չէ՞ որ երկու ճնճղուկ մեկ դահեկանի է վաճառվում, և սակայն նրանցից մեկն իսկ գետին չի ընկնում առանց ձեր Հոր գիտության։ Իսկ ինչ վերաբերում է ձեզ, ձեր գլխի ամեն մի մազն անգամ հաշվված է։ Արդ, մի՛ վախեցեք, որովհետև դուք բոլոր ճնճղուկներից ավելի արժեք ունեք»։ (Մատթեոս 10:29-31)
Ճնճղուկները Աստծո արարչության մեջ փոքրագույն արարածներից են, իսկ դահեկանն էլ հռոմեական դրամների մեջ ամենափոքրն էր` ինչպես լուման այսօր։ Այսինքն, մեզ համար նվազ արժեք ունեցող բաներն անգամ ամենիշխան Աստծո խնամքի և հոգատարության տակ են և մինչև իսկ մեր գլխի ամեն մի մազը հաշվված է Նրա կողմից։
Աստված մեզ նման չէ։ Նա մեզ գիտի ամբողջապես, Նա արժևորում է մեզ և հոգ է տանում մեր մասին։ Եթե նա արժևորում է ճնճղուկներին այն աստիճան, որ գիտի թե երբ են նրան գետին ընկնում, կարո՞ղ եք պատկերացնել այն հոգատարությունը, որ նա տածում է մեր հանդեպ։
Դուք բոլոր ճնճղուկներից ավելի արժեք ունեք։
Սիրելիներ, եթե Աստված ժամանակ է տրամադրել հաշվելու ձեր գլխի ամեն մի մազը, չե՞ք կարծում, որ Նա հոգ է տանում է ձեր այն բոլոր մտահոգությունների մասին, որոնք դուք այս պահին ունեք։ Նա գիտի ձեր բոլոր տառապանքները. Նա գիտի ձեր բոլոր հույսերը, ձեր վախերը, ձեր հոգսերը և ձեր կարիքները։
Եվ Իր կատարյալ իմաստությամբ և հայրական ջերմեռանդ սիրով, Աստված իր Խոսքն է ուղղում ձեզ. «ԴՈՒՔ ԹԱՆԿ ԵՔ ԻՆՁ ՀԱՄԱՐ»։
コメント