top of page
Search

Գոտեպնդեք ձեր միտքը

Writer's picture: Bishop Mesrop ParsamyanBishop Mesrop Parsamyan


Պետրոս Առաքյալն ընդհանրական իր առաջին նամակում կիրառում է մի շարք փոխաբերություններ՝ ցույց տալու համար, թե ինչպես կարող ենք հաստատուն մնալ մեր Քրիստոնեական ընթացքի մեջ և նեղությունների մեջ շարունակ փառաբանել Աստծուն։


Այդ փոխաբերություններից մեկն էլ «գոտեպնդել» բայի կիրառությունն է։ Հին ժամանակներում, հատկապես ճակատամարտի ժամանակ, զինվորները գոտիով ամրացնում էին զգեստները իրենց գոտկատեղին՝ արագ տեղաշարժվելու ազատությունն ունենալու և հնարավոր սայթաքումներից խուսափելու համար։


Քրիստոնյաներս նույն կերպ պետք է գոտեպնդենք մեր միտքը՝ մտաբերենք աստվածային պարգևները և կատարյալ հույսով սևեռենք մեր հայացքը Հիսուս Քրիստոսին ու Նրա երկրորդ Գալստյանը, որպեսզի թույլ չտանք մեր սրտին տարուբերվել առօրյա կյանքի դժվարությունների և նեղությունների մեջ։ Այդժամ Աստծո հանդեպ մեր հավատն ու վստահությունն անհողդողդ կլինի, իսկ մեր հավատքի կյանքը՝ հաղթական։


«Ուստի գոտեպնդելով ձեր միտքը՝ զգաստ, կատարյալ հույսով սպասե՛ք Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ ձեզ հասանելիք շնորհին»։ (Ա Պետրոս 1:13)

13 views0 comments

Recent Posts

See All

コメント


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn
bottom of page