top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Գոհությո՛ւն մատուցեցեք Տիրոջը



«Գոհությո՛ւն մատուցեցեք Տիրոջը, քանզի բարի է Նա, քանզի հավերժ է Նրա ողորմությունը»։ (Սաղմոս 135:1)


Հաճախ է մեր աղոթքը միայն «աղաչական-պաղատական», խնդրում ենք ու անվերջ խնդրում՝ մոռանալով անգամ շնորհակալություն հայտնել ստացած պարգևների համար։


Ժողովրդական առածը հիշեցնում է մեզ, որ անխոսուն արարածներն անգամ շնորհակալություն են հայտնում Աստծուն. «Հավիկը ջուր որ խըմէ, աչք երկինք կը վերցընէ, որ փառք տա Ստեղծողին, ինձ և քեզ սովրեցընէ»։


Սկսե՛նք մեր օրը գոհաբանությամբ՝ աղոթելով. «Գոհանում եմ Քեզանից, ո՜վ Տեր իմ և Աստված իմ, և օրհնում ու փառավորում Քո սուրբ անունը, որ պահեցիր այս գիշեր Քո անարժան ու մեղավոր ծառային բոլոր վտանգներից ու փորձություններից՝ խաղաղությամբ հասցնելով առավոտյան այս ժամին և արժանացրիր տեսնելու Քո ողորմության լույսը: Ամեն»:

23 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page