top of page

Գոհություն մատուցեք Տիրոջը

  • Writer: Bishop Mesrop Parsamyan
    Bishop Mesrop Parsamyan
  • Jun 25, 2020
  • 1 min read



Գոհություն մատուցեք Տիրոջը և հնչեցրե՛ք նրա անունը, օրհնաբանեցե՛ք նրան և պատմեցե՛ք բոլորին Տիրոջ սքանչելագործությունները։ Օրհնեցե՛ք նրա սուրբ անունը, նրան հաճելի լինել կամեցողների սիրտը թող ուրախ լինի։ Տիրո՛ջը փնտրեցեք ու հզոր կլինեք, միշտ նրա ներկայությունը փնտրեցեք։


Գոհություն մատուցեք Տիրոջը, քանզի բարի է նա, և հավերժ է նրա ողորմությունը։ Եւ աղաղակեցե՛ք. «Փրկի՛ր մեզ, ո՜վ մեր փրկության Աստված, փրկի՛ր մեզ մեր թշնամիներից, որ օրհնենք քո սուրբ անունը և պարծենանք քո օրհնություններով»։ Օրհնյալ լինի մեր Տեր Աստվածը հավիտյանս հավիտենից, և թող բոլորն ասեն՝ Ամեն։ (հմմտ. Ա.Մնաց. 16: 8-11, 34-36)

Մեսրոպ վարդապետ Պարսամյան

 
 
 

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • LinkedIn
  • X
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2024 Bishop Mesrop Parsamyan. All rights reserved.

bottom of page