top of page

Գոհություն հայտնենք Աստծուն

  • Writer: Bishop Mesrop Parsamyan
    Bishop Mesrop Parsamyan
  • Aug 14, 2020
  • 1 min read


Իմաստուններից մեկն ասում է, որ եթե աստղերը ծագեին տարին միայն մեկ անգամ, ապա բոլորն արթուն կմնային ողջ գիշեր՝ զմայլվելու դրանց գեղեցկությամբ։ Արդարև, այնքան հաճախ ենք տեսնում աստղերը, որ դրանք մեզ համար սովորական մի բան են դարձել։

Նույնպես և մեր կյանքի շատ ու շատ օրհնություններ սովորական են դարձել մեզ համար։ Սակայն, եթե մի պահ անդրադառնանք և քննենք մեր կյանքը, ապա այնքա՜ն պարգևներ և օրհնություններ ունենք մեր կյանքում, որոնց համար պետք է գոհանանք Աստծուց և ի խորոց սրտից ասենք. «Շնորհակալություն»։

Ծնողները լավ գիտեն երախտագիտության զորությունը։ Երբ երեխաներն անվերջ խնդրում են՝ առանց շնորհակալ լինելու իրենց ունեցածի համար, բնականաբար մի օր տրտմում է ծնողի սիրտը։ Իսկ երբ խնդրանքն ուղեկցվում է երախտագիտության զգացումով, այդժամ ծնողի սիրտը քաղցրանում է, ուրախանում, իսկ նվերները՝ առատանում։

Ուրեմն, գնահատենք այն օրհնությունները, որ ունենք մեր կյանքում և «ամեն ինչի համար մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով միշտ գոհությո՛ւն հայտնեք Հայր Աստծուն»։ (Եփեսացիներին 5:20)

 
 
 

Recent Posts

See All
Peace in the Storm

Today, we took a boat across the Sea of Galilee. As we moved over those waters, it was easy to picture that unforgettable moment when Jesus calmed the storm on this very lake. The disciples had set ou

 
 
 

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • LinkedIn
  • X
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2026 Bishop Mesrop Parsamyan. All rights reserved.

bottom of page