top of page

Գոհանում ենք Քեզնից

  • Writer: Bishop Mesrop Parsamyan
    Bishop Mesrop Parsamyan
  • Aug 23, 2020
  • 1 min read


«Գոհանում ենք Քեզանից, Տե՛ր Աստված մեր, որ Քո տեսանելի լույսով ուրախություն պարգևեցիր բոլոր արարածներին, իսկ Քո պատվիրանների իմանալի լույսով լուսավորեցիր նրանց, ովքեր հավատում են Քեզ: Զօրացրու՛ և մեզ, Տեր՛, պահելու Քո պատվիրաններն այսօր և ամեն ժամ: Որպեսզի լուսավորված մտքով միշտ Քո կամքը կատարենք և գալիք բարիքներին հասնենք բոլոր սրբերի հետ` մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհով և մարդասիրությամբ, Որին վայել է փառք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտեանս հավիտենից ամեն»:


Աղոթք Առավոտյան Ժամերգության

Գրաբարից աշխարհաբարի վերածեց Մեսրոպ վրդ. Պարսամյանը


Գրաբար


Գոհանամք զՔէն, Տէր Աստուա՛ծ մեր, որ երեւելի լուսով Քով զուարճացուցեր զամենայն արարածս Քո, իսկ իմանալի լուսով պատուիրանաց Քոց զամենեսեան լուսաւորեցեր զհաւատացեալս ի Քեզ: Զօրացո՛ եւ զմեզ, Տէ՛ր, ի պահպանութիւն պատուիրանաց Քոց ի տուընջեանս յայսմիկ եւ յամենայն ժամանակի, որպէս զի լուսաւորեալ մտօք միշտ զհաճոյս Քո արասցուք եւ հանդերձեալ բարեացդ հասցուք ընդ ամենայն սուրբս Քո շնորհօք եւ մարդասիրութեամբ Տեառնդ մերոյ եւ Փրկչիդ Յիսուսի Քրիստոսի, Որում վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

 
 
 

Recent Posts

See All
Peace in the Storm

Today, we took a boat across the Sea of Galilee. As we moved over those waters, it was easy to picture that unforgettable moment when Jesus calmed the storm on this very lake. The disciples had set ou

 
 
 

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • LinkedIn
  • X
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2026 Bishop Mesrop Parsamyan. All rights reserved.

bottom of page