top of page

Բրեժնևի կնոջ հուսառատ արարքը

  • Writer: Bishop Mesrop Parsamyan
    Bishop Mesrop Parsamyan
  • Jul 24, 2020
  • 1 min read


Բրեժնևի թաղման ժամանակ նրա կնոջ՝ Վիկտորյա Պետրովնայի խիզախ և հուսառատ արարքը կարելի է համարել քաղաքացիական անհնազանդության ամենախորիմաստ արարքներից մեկը։

1982 թ.-ի նոյեմբեր 15-ին Վիկտորյա Պետրովնան անշարժ կանգնած էր Բրեժնևի դագաղի առջև։ Երբ զինվորները մոտեցան, որպեսզի ծածկեն դագաղի կափարիչը, Բրեժնևի կինը հանկարծակի կռացավ և վերջին պահին խաչակնքեց ամուսնու կուրծքը։ Կրեմլի Պալատում՝ աթեիստ և անաստված իշխանության միջնաբերդում, ԽՄԿԿ առաջին քարտուղարի կինը հույս ուներ, որ իր ամուսինը սխալվել է։ Նա հավատում էր, որ գոյություն ունի հանդերձյալ կյանք և որ այդ կյանքի պարգևատուն՝ խաչյալ Հիսուս Քրիստոս, ողորմած կլինի իր ամուսնու հանդեպ...

«Աստված հավիտենական կյանք տվեց մեզ. և այդ կյանքը Նրա Որդու մեջ է»։ (Ա.Հովհաննես 5:11) Մեսրոպ վարդապետ Պարսամյան

 
 
 

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn

iLooys | Toward the Light

© 2016-2024 Bishop Mesrop Parsamyan. All rights reserved.

bottom of page