top of page

Բաց իմ աչքերը

  • Writer: Bishop Mesrop Parsamyan
    Bishop Mesrop Parsamyan
  • May 15, 2020
  • 1 min read



Աստվածաշունչ Սուրբ Գիրքը լի է հրաշալիքներով, դրա համար էլ սաղմոսերգուն աղոթում է. «Բաց իմ աչքերը, որ տեսնեմ Քո ՕՐԵՆՔԻ հրաշալիքները»։ «Օրենք» բառը վերաբերում է Աստվածաշնչի առաջին հինգ գրքերին, Հնգամատյանին և կիրառվում է «ուսմունք» կամ «հրահանգ» իմաստով։ Աստծո ուսուցումը լեցուն է հրաշալիքներով և երբ իրապես տեսնում ենք այդ, նորոգվում և զորանում ենք, «փոխակերպվում ենք հետզհետե աճող մի փառքով։ Եվ այդ փոխակերպումն իրագործում է Տիրոջ Սուրբ Հոգին»։ (Բ.Կր 3:18) Այսու, Աստվածաշունչը աղոթքով կարդալը և Աստծո պատվիրանների խոկումը հիմնքն է և գրավականը մեր հոգևոր աճի։


Սակայն ոչ ոք չի կարող ինքնուրույն տեսնել այս հրաշալիքները՝ առանց Աստծո օգնության։ «ԲԱՑ ԻՄ ԱՉՔԵՐԸ, որ տեսնեմ Քո օրենքի հրաշալիքները»։ Եթե Աստված չբացի մեր աչքերը, չենք կարող տեսնել Սուրբ Գրքի հրաշալիքները։ Մենք մեր մեղավոր բնությամբ ի վիճակի չենք տեսնելու հոգևոր գեղեցկությունը։ Երբ ընթերցում ենք Աստծո խոսքը առանց Նրա օգնության, Սուրբ Գրքի միջից Աստծո փառքը ծագում է մեզ վրա, ինչպես արևը՝ կույր մարդու դեմքին։ Զգում ենք նրա ջերմությունը, սակայն չենք կարող տեսնել այն հրաշքը, գեղեցկությունը և փառքը, որ պիտի գրավի մեր սրտերը։


Ուրեմն, շարունակ կարդանք Աստվածաշունչ Սուրբ Գիրքը և ընթերցենք այն աղոթքով՝ խնդրելով Աստծո լուսավորությունը. «Բաց իմ աչքերը, որ տեսնեմ Քո օրենքի հրաշալիքները»։

 
 
 

Recent Posts

See All
Peace in the Storm

Today, we took a boat across the Sea of Galilee. As we moved over those waters, it was easy to picture that unforgettable moment when Jesus calmed the storm on this very lake. The disciples had set ou

 
 
 

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • LinkedIn
  • X
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2026 Bishop Mesrop Parsamyan. All rights reserved.

bottom of page