top of page

Արևելքից մինչև արևմուտք

  • Writer: Bishop Mesrop Parsamyan
    Bishop Mesrop Parsamyan
  • Aug 7, 2020
  • 1 min read


Արևելքից մինչև արևմուտք՝ քրիստոնյա բոլոր երկրներում, որտեղ սրբությամբ Քո անվանն են աղոթում, Տե՛ր, նրանց աղոթքով և բարեխոսությամբ մեզ ողորմիր։ Ուխտ անենք և Աստծուն խնդրենք, որ Նա փրկի մեզ մեղքերից և աշխարհային ցանկություններից, ընդունի մեր ուխտը և մեր սրտի խնդրածները և արժանի դարձնի Իր հավատքին և պատվիրաններին իր բոլոր սուրբերի հետ միասին։ Ամենակալ Տեր Աստված մեր, ապրեցրու մեզ և ողորմիր։ Հատված Արևագալի Ժամերգությունից, գրաբարից աշխարհաբարի վերածեց Մեսրոպ վրդ. Պարսամյանը


Գրաբար

Յարեւելից մինչեւ ի մուտս արեւու ընդ ամենայն տեղիս քրիստոնէութեան, ուր եւ կարդան զանուն Տեառն սրբութեամբ, Տէր աղօթիւք նոցա եւ բարեխօսութեամբն մեզ ողորմեսցի: Ուխտիւք զԱստուած աղաչեսցուք, զի Նա փրկեսցէ զմեզ ի մեղաց եւ ի ցանկութենէ աշխարհի: Ընկալցի զուխտս եւ զխնդրուածս սրտից մերոց. եւ արժանի արասցէ զմեզ հաւատոց եւ պատուիրանաց Իւրոց ընդ ամենայն սուրբս Իւր:

Ամենակալ Տէր Աստուա՛ծ մեր, կեցո՛ եւ ողորմեա՛:






 
 
 

Commenti


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • LinkedIn
  • X
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2024 Bishop Mesrop Parsamyan. All rights reserved.

bottom of page