top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Աստված նայում է սրտին



Մեր հասարակությունը մոլեռանդորեն տարված է մարդկանց արտաքին տեսքով։ Դրա պատճառով է, որ շատերը մարզասրահներ են հաճախում, ամենատարբեր դիետաներ պահում, իսկ պլաստիկ վիրաբուժությունը լայն տարածում է գտնում մեր օրերում։ Աշխարհում ամեն տարի միլիարդներ են ծախսվում գեղեցկության և ֆիթնես կենտրոնների բիզնեսի մեջ։


Ինձ սխալ չհասկանք, ես ամբողջովին կողմ եմ առողջ ապրելակերպին և զմայլվում եմ աստվածապարգև գեղեցկությամբ։ Իսկ Աստված գեղեցկության այլ չափանիշներ ունի։ Աստվածաշունչն ասում է. «Աստված այնպես չի նկատում, ինչպես նկատում են մարդիկ. մարդիկ երեսին են նայում, իսկ Աստված՝ սրտին»։ (Ա. Գիրք Թագավորների16:7)


Եթե մարդիկ մեծ կարևորություն են տալիս արտաքինին, ապա Աստված նայում է մարդու սրտին՝ տեսնելու ավելին։ Մարդիկ դատում են արտաքին տեսքի հիման վրա, բայց Աստված քննում է մարդկային սրտերը։


Սիրտն առանցքային նշանակություն ունի Աստվածաշնչի և հոգևոր կյանքի մեջ։ Այն համարվում է մարդու հոգևոր կենտրոնը, որը ոչ միայն զգացմունքների և հույզերի, այլև խորհուրդների և ներհայեցողական իմաստության վայրն է։ Սիրտը մարդկային անձնավորության ամբողջությունն է իր միասնականության մեջ։


Վերջերս մեկն ինձ հարցրեց, թե արդյոք կճանաչեմ իմ կնոջը Երկնքի Արքայության մեջ։ Սիրելինե՛ր, միայն Երկնքի Արքայության մեջ մենք կարող կլինենք իրապես ճանաչելու մեկս մյուսին, երբ տեսնենք մարդկային սրտի ողջ գեղեցկությունը՝ մեղքից ձերբազատված և Աստվածային անստեղծ լույսով լուսավորված։

92 views0 comments

Recent Posts

See All

Commentaires


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page