top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Աստված մեզ հետ է



Պատերազմ հաղթելու համար անհրաժեշտ են երեք կարևորագույն գործոններ՝ ծրագիր, գործողություն և աղոթք։


Յուրաքանչյուր ռազմական գործողություն պահանջում է, նախ և առաջ, լավագույնս մտածված մարտավարական ծրագիր կամ օպերատիվ պլան։


Այնուհետև անհրաժեշտ է մասնագիտորեն լավ պատրաստված և մարտունակ բանակ՝ առաջադրանքն իրագործելու համար։


Բայց ծրագրի և գործողության միջև միշտ անհայտ մի բան կա։ Այդ անհայտը կոչվում է հաջողություն կամ ձախողում, հաղթանակ կամ պարտություն։ Հենց այս անհայտության մշուշն է փարատում աղոթքը, որը քաջություն և հաղթանակի վստահություն է պարգևում։


Աղոթքի միջոցով է, որ մեր սրտերում ամրանում է հավատքը և մեր՝ Աստծո զավակներ լինելու գիտակցությունը։ Այդ հավատքով ու գիտակցությամբ միայն խիզախաբար կարող ենք հռչակել. «Արդ ի՞նչ ասենք այս ամենի դիմաց։ Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կլինի մեզ հակառակ։ Նա, որ իր Որդուն չխնայեց, այլ մեր բոլորի համար նրան մահվան մատնեց, ինչպե՞ս նրա հետ ամեն բան մեզ չի շնորհի»։ (Հռոմեացիներին 8:31-32)


Այսօր, առավել քան երբևէ, պետք է ազգովին համախումբ աղոթենք, անդադրում թակենք Երկնքի դռները, որպեսզի ամենազոր Աստված մեր զինվորների ու հրամանատարների կողքին լինի, նրանց իմաստություն և ոգու արիություն պարգևի և նրանց բոլոր մարտավարական ծրագրերն ու անձնազոհ ջանքերը հաջողությամբ պսակի։ Սրտի խորքերից աղոթենք այն անսասան հավատով և կատարյալ վստահությամբ, որ «այս ամենից ավելի հաղթական ենք դուրս գալու Նրա շնորհիվ, ով մեզ սիրեց»։ (Հռոմեացիներին 8:37)

183 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn
bottom of page