• Մեսրոպ վրդ. Պարսամյան

Աստված մեզ հետ է




Իմացե՛ք մեր ազգի թշնամիներ, պիտի պարտվե՛ք, որովհետև Աստված մեզ հետ է։


Լսեցե՛ք սրա մասին աշխարհի մի ծայրից մինչև մյուս ծայրը, որովհետև Աստված մեզ հետ է։


Հզորացածներդ պիտի պարտվեք, որովհետև Աստված մեզ հետ է։


Եւ եթե կրկին զորանաք, կրկին պարտության պիտի մատնվեք, որովհետև Աստված մեզ հետ է։


Ձեր չար խորհուրդներն ու ծրագրերը պիտի խափանի Տերը, որովհետև Աստված մեզ հետ է։


Ձեր բոլոր խոսքերը ի դերև պիտի ելնեն, որովհետև Աստված մեզ հետ է։


Ձեզնից մենք չենք երկնչում և բնավ չենք վախենում, որովհետև Աստված մեզ հետ է։


Մեր Տեր Աստծուն պիտի փառավորենք և Նա պիտի լինի մեր երկյուղը, որովհետև Աստված մեզ հետ է։


Նրան պիտի հուսանք և Նա պիտի լինի մեր սրբությունը, որովհետև Աստված մեզ հետ է։


Նրան պիտի ապավինենք և Նա պիտի լինի մեր փրկությունը, որովհետև Աստված մեզ հետ է։


Ահա՛, մենք և մեր քաջարի զինվորները, որոնց Աստված պարգևեց մեզ, որովհետև Աստված մեզ հետ է։


Փառք, իշխանություն և պատիվ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն հավիտյանս հավիտենից. Ամեն։


(Հատված «Շնորհեա մեզ Տեր» հոգևոր երգից, գրաբարից աշխարհաբարի փոխադրեց Մեսրոպ վարդապետ Պարսամյանը)



Ավանդության համաձայն «Շնորհեա մեզ Տէր» հոգևոր երգն առաջին անգամ երգել են Սևանա կղզու վանքի միաբանները: Ասում են, որ երբ թշնամիները կամենում էին կողոպտել Սևանա վանքը, առևտրական արկղների մեջ թաքնված փորձում էին խաբեությամբ ներս մտնել։ Սակայն Սևանի վանականները հրաշքով իմանում են այդ մասին և արկղները մարդկանցով հանդերձ լիճն են գլորում՝ երգելով «Շնորհեա մեզ Տէր» զորավոր այս աղոթքը։

  • Grey Facebook Icon
  • Grey Instagram Icon
  • Grey Twitter Icon
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2020 Fr. Mesrop Parsamyan. All rights reserved.