top of page
Search

Աստված բռնել է քո աջ ձեռքից

Writer: Bishop Mesrop ParsamyanBishop Mesrop Parsamyan



Կյանքի ալեկոծությունների՝ նեղությունների և փորձությունների մեջ հաճախ ենք երանի տալիս մանկության անհոգ օրերին, երբ մեր ծնողները հոգ էին տանում մեր մասին, խնամում ու պաշտպանում էին մեզ։


Ալեկոծ և անորոշ մեր աշխարհում Աստծո հայրական խոստումը կրկին ու կրկին հնչում է մեր ականջներին։ Աստված շտապում է դեպի մեզ, բռնում մեր ձեռքը, ինչպես սիրառատ ծնողը՝ արտասվալից երեխային, և մխիթարում է մեզ Իր թանկագին բառերով. «Ես եմ քո Տեր Աստվածը, որ բռնել եմ քո աջ ձեռքից, որ ասում եմ քեզ, թէ՝ «Մի՛ վախեցիր, ես կօգնեմ քեզ»։ (Ես 41:13)


Անգամ, երբ Նա հեռու է թվում, այս խոսքի արձագանքը մեր մտքերում թող հիշեցնի մեզ, որ երբեք միայնակ կամ մոռացված չենք. «Աստված ինքն է ասում. «Քեզ երեսի վրա չեմ թողնելու և երբեք չեմ լքելու»։ Այնպես որ համարձակությամբ ասենք. «Տերն է իմ օգնականը ուստի չեմ վախենում ես. մարդն ի՞նչ կարող է անել ինձ»։ (Եբրայեցիս 13:5-6)

 
 
 

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn

iLooys | Toward the Light

© 2016-2024 Bishop Mesrop Parsamyan. All rights reserved.

bottom of page