146-րդ սաղմոսը ներկայացնում է Աստծո մի շարք ստորոգելիները, հատկանիշները. Աստված հաշվում է աստղերի բազմությունը, և կոչում բոլորն իրենց անուններով. մեծ է Նրա զօրությունը և նրա իմաստությունը սահման չունի. Նա ընդունում է հեզերին, և մինչև գետին խոնարհեցնում ամբարտավաններին (4-6 համարներ)։ Աշխարհի Արարիչը, ամենակարող և ամենատես Աստված հատուկ խնամք է տանում նաև մեր կոտրված սրտերի համար և կապում մեր արյունաքամ վերքերը։
Աստված բժշկում է բեկյալ սրտերը, և կապում բոլոր վերքերը նրանց, ովքեր դիմում են Իրեն, ովքեր հավատում և վստահում են Նրան, և ովքեր խոնարհվում են նրա առաջ։ Եկեք ուրեմն խոնարհաբար մոտենանք մեր Ամենազոր Աստծուն և վստահենք նրան մեր կոտրված սիրտը և Նա կառողջացնի այն, քանզի մեր սիրտը Աստծո բնակության վայրն է, Նրա գանձարանը։
コメント