Fr. Mesrop Parsamyan
Առավոտյան Սաղմոս

«Առավոտյան լիացանք քո ողորմությամբ, ցնծացինք և ուրախացանք մեր կյանքի բոլոր օրերին։ Ուրախ եղանք այն օրերի փոխարեն, երբ հնազանդեցրիր մեզ, և այն տարիների, երբ չարչարանքներ տեսանք։ Տե՛ր, նայի՛ր քո ծառաներին ու քո ձեռքերի գործերին և առաջնորդի՛ր նրանց որդիներին։ Տեր Աստծու լույսը թող լինի մեզ վրա։ Տե՛ր, ուղղի՛ր մեր ձեռքերի գործերը, մեր ձեռքերի գործերը հաջողեցրո՛ւ մեզ»։
(Սաղմոս 89:14-17)