Առավոտյան աղոթք
- Bishop Mesrop Parsamyan
- May 25, 2020
- 1 min read

«Ամենակալ և ամենամեծ Աստված առավոտյան մեր աղոթքն ու բանավոր պաշտամունքն ընդունիր քո անապական և երկնային խորաններում։ Ծագեցրու մեզ վրա Քո արդարության և իմաստության լույսը, դարձրու մեզ լույսի որդիներ և դուստրեր, որպեսզի գալիք օրերին, լույսի զրահը հագած, երկյուղածությամբ և առանց գայթակղության ապրենք մեր կյանքը, որովհետև Դո՛ւ ես մեր օգնականն ու Փրկիչը և Քե՛զ վայել է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս. ամեն»։
Kommentare