Գոհանում ենք Քեզնից, մեր Տեր Աստված, որ Քո ողորմությամբ արթնացրիր մեզ հանգստյան քնից։ Արթնացրու մեր մտքերը Քո հանդեպ արդարությամբ, մեր Տեր Աստված, որպեսզի մեր աչքերը տեսնեն Քո փրկությունը։ Թող գա և բնակվի մեզ հետ քո Աստվածությունը և Քո ողորմությունը հովանի ու պահապան լինի քո պաշտոնյաների վրա։ Իսկ մեզ՝ Քո ծառաներին, արժանի դարձրու միշտ՝ գիշեր և ցերեկ և ամեն ժամանակ խորհելու Քո պատվիրանների սիրո մասին և գոհությամբ փառավորելու Քեզ՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն։
Գիշերային Ժամերգություն, Աղոթք ԲՁ, ԴՁ, գրաբարից աշխարհաբարի վերածեց Մեսրոպ վարդապետ Պարսամյանը
Գրաբար
ԱՂՕԹՔ (ԲՁ, ԴՁ)
Գոհանամք զՔէն, Տէր Աստուա՛ծ մեր, որ զարթուցեր զմեզ ի հանգստենէ քնոյ շնորհիւ ողորմութեան Քո: Զարթո՛ զմիտս մեր արդարութեամբ առ Քեզ, Տէր Աստուա՛ծ մեր, զի տեսցեն աչք մեր զփրկութիւն Քո: Եկեսցէ եւ բնակեսցի առ մեզ Աստուածութիւն Քո, եւ ողորմութիւն Քո հովանի եւ պահապան լիցի ի վերայ պաշտօնէից Քոց: Եւ զմեզ՝ զծառայքս Քո, արժանի՛ արա ի տուէ եւ ի գիշերի եւ յամենայն ժամու միշտ խորհիլ ի սէր պատուիրանաց Քոց եւ գոհութեամբ փառաւորել զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգիդ այժմ եւ միշտ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Yorumlar