top of page

Առավոտյան աղոթք ԱԿ,ԳԿ

  • Writer: Bishop Mesrop Parsamyan
    Bishop Mesrop Parsamyan
  • Aug 3, 2020
  • 1 min read


Տե՛ր երկնքի և երկրի, Արարի՛չ բոլոր արարածների՝ տեսանելի և անտեսանելի, Քե՛զ ենք աղոթում ամեն ժամ, որովհետև Քո տերությունն ամենուրեք է և Քո արքայությունը տարածվում է ամենքի վրա։ Շնորհի՛ր որ միշտ պաշտամունք մատուցենք Քեզ երկյուղով, սիրենք Քեզ մեր ամբողջ սրտով ու բովանդակ մտքով և մեր ամբողջ զորությամբ պահենք քո պատվիրանները, մեր ձեռքերը դեպի Քեզ բարձրացնենք սրբությամբ՝ առանց բարկության ու երկմտանքի և Քեզնից ստանանք շնորհները, ողորմությունն ու առաքինասեր գործերի հաջողությունը։ Քանզի Դու ես կյանքի Տերը և ողորմությունների Աստվածը և Քեզ վայելում են փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն։

Գիշերային Ժամերգություն, Աղոթք ԱԿ, ԳԿ, գրաբարից աշխարհաբարի վերածեց Մեսրոպ վարդապետ Պարսամյանը

Գրաբար

ԱՂՕԹՔ (ԱԿ, ԳԿ)

Տէ՛ր երկնի եւ երկրի, Արարի՛չ ամենայն արարածոց՝ երեւելեաց եւ աներեւութից, առ Քեզ կարդամք յամենայն ժամ, զի ընդ ամենայն տեղիս է տէրութիւն Քո, եւ արքայութիւն Քո ամենեցուն տիրէ: Շնորհեա՛ մեզ երկիւղիւ ի պաշտօն Քո կանխել հանապազ, սիրել զՔեզ ի բոլոր սրտէ եւ ի բովանդակ մտաց եւ յամենայն զօրութենէ մերմէ պահել զպատուիրանս Քո, համբառնալ առ Քեզ զձեռս մեր ի սրբութիւն՝ առանց բարկութեան եւ երկմտութեան, եւ գտանել ի Քէն զշնորհս եւ զողորմութիւն եւ զառաքինասէր գործոցն յաջողութիւն: Վասն զի Դու ես Տէր կենաց եւ Աստուած ողորմութեանց, եւ Քեզ վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

 
 
 

Recent Posts

See All
Peace in the Storm

Today, we took a boat across the Sea of Galilee. As we moved over those waters, it was easy to picture that unforgettable moment when Jesus calmed the storm on this very lake. The disciples had set ou

 
 
 

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • LinkedIn
  • X
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2026 Bishop Mesrop Parsamyan. All rights reserved.

bottom of page