top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Ապրված հավատք



Ինչպես որ մեր Տեր Հիսուս Քրիստոս իր կյանքով վկայեց սիրո վարդապետության մասին, այնպես էլ մենք մեր կյանքի օրինակով վկայենք մեր հավատքի մասին։ Ինչպես որ մեր երկնավոր Հայրը ցույց տվեց իր սերը մեր հանդեպ ոչ միայն խոսքով, այլ՝ իր միածին Որդու զոհաբերությամբ, այնպես էլ մենք, ոչ միայն խոսենք մեր հավատքի մասին, այլ ապրենք այն։

Իսկ նման ապրված հավատքը աստվածային շնորհների և բյուր օրհնությունների գրավականն է։ Նրանք, ովքեր հարատևում են Աստծո Խոսքի մեջ՝ լսում են այն և կատարում, նրանք պիտի շնորհ և երանություն գտնեն իրենց կյանքում։


Սա չի նշանակում, որ այն ամենը ինչ ձեռնարկենք պիտի հաջողությամբ պսակվի և կամ պիտի հարստանանք։ Սա չի նշանակում, որ մարդիկ միշտ պիտի գնահատեն մեր բարի գործերը։ Սա նշանակում է, որ Աստված մեզ հետ է, Նա տեսնում և օրհնում է և շնորհ, խաղաղություն ու երանություն է պարգևում մեր սրտերին։


«Խոսքը կատարողնե՛ր եղեք և ոչ թէ միայն այն լսողներ համարեցեք դուք ձեզ. քանի որ, եթե մեկը միայն լսող լինի Խոսքը և ոչ կատարող, նա նման է մի մարդու, որ ակնապիշ դիտում է հայելու մեջ իր բնական դեմքը։ Նայելով՝ տեսնում է ինքն իրեն, անցնում գնում է և անմիջապես մոռանում, թե ինչպիսին էր ինքը։ Իսկ ով աչքերը հառած նայում է ազատության կատարեալ օրենքին և դրա մեջ էլ հարատևում, նա լսում է, չի մոռանում, այլ այն կատարում է. այդպիսի մեկը իր արածի մեջ երանություն կգտնի»։ (Հակոբոս 1:22-25)

34 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
bottom of page