top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Անվախ կյանքի փիլիսոփայությունը




26-րդ սաղմոսի մեջ ներկայացված է «անվախ կյանքի» փիլիսոփայությունը։ Սաղմոսերգուն ոչ մի բանից չի վախենում, որովհետև Տերն է նրա լույսն ու կյանքը, նա ոչնչից չի սարսափում, քանզի Տերն է նրա կյանքի ապավենը։ (Սղ 26:1) Երբ չարագործներն ու թշնամիները մոտենան նրան, նրա սիրտը չի սոսկա, քանզի նա իր հույսը դրել է Տիրոջ վրա (Սղ 26:2,3)։ Նա ոչնչից և ոչ մեկից չի վախենում, որովհետև վայելում է Տիրոջ ամենազոր ներկայությունը և հարաժամ դիմում է Տիրոջն ասելով. «Լսի՛ր, Տե՛ր, իմ ձայնը, քանզի քեզ դիմեցի, ողորմիր և լսիր ինձ, քանզի սիրտս քեզ կանչեց, և հայացքս քո դեմքը փնտրեց»։ (Սաղմոս 26:7-8)


Ահա և անվախ ու համարձակ ապրելու գաղտնիքը, որն Աստվածակենտրոն վստահությունն է։ Եթե ուզում ենք քաջ լինել և անվախ կյանք ապրել, ապա դժվարությունների, նեղությունների ու փորձությունների մեջ մեր սրտի խորքերից հանապազ դիմենք Տիրոջը, ամբողջապես վստահենք Նրան և խաղաղվենք Նրա հայրական ամենագութ հայացքի ներքո։


Հազար ու մի պատճառ կա վախի մեջ ապրելու համար, սակայն միայն մի պատճառ կա անվախ, համարձակ ու քաջ ապրելու համար՝ մեր երկնավոր Հոր անսպառ սերը, որ մինչև իսկ իր Միածին Որդին տվեց մեր փրկության համար (Հովհաննես 3:16)։

18 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page