top of page

Անպայմանական Սեր

  • Writer: Bishop Mesrop Parsamyan
    Bishop Mesrop Parsamyan
  • Aug 15, 2020
  • 1 min read


Մեր հանդեպ Աստծո սիրո մասին խոսելիս՝ Աստվածաշունչ Սուրբ Գիրքը երբեք չիսահմանափակվում «Աստված սիրում է մեզ» պարզ արտահայտությամբ, այլ միշտ փաստում է այդ սիրո դրսևորման մասին։

✅«Աստված իր սերը մեր հանդեպ հայտնեց նրանով, որ չնայած մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ»։ Հռոմեացիներին 5:8


✅«Սրանում է սերը. ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ նա սիրեց մեզ և ուղարկեց իր Որդուն մեր մեղքերի քավության համար»։ Ա Հովհաննես 4:10

✅«Քանզի Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը»։ Հովհաննես 3:16

Սերն ավելին է քան զգացմունքը կամ մտադրությունը։ Իրական սերը, աստվածային սերը գործ է՝ զոհաբերություն։ Աստված իր սերը մեր հանդեպ հայտնեց իր միածին Որդու զոհաբերությամբ։ Եվ Նա արեց այդ, երբ մենք դրա կարիքն ամենից շատ ունեինք։ Նահայտնեց իր սերը, երբ տակավին մեղքերի մեջ էինք։


Աստված քննում է մեր սրտերը, մտքերն ու մեր ողջ կյանքը և գիտի ամեն ինչ մեր մասին։ Նա տեսնում է և գիտի այն ամենն ինչ արել ենք, անում ենք և կամ պիտի անենք՝ յուրաքանչյուր միտք, մտադրություն և գործ։ Եվ մեր մեղավոր բնության մասին իր կատարյալ իմացությամբ հանդերձ, Աստված սիրում է մեզ անպայմանական սիրով, որը և հայտնում է իր ՄիածինՈրդու՝ Հիսուս Քրիստոսի զոհաբերությամբ խաչափայտի վրա՝ մեղավորներիս փրկության համար։


Ահա՛, այն սքանչելի և խորախորհուրդ ճշմարտությունը, որ քարոզում է Աստվածաշունչ ՍուրբԳիրքը։ Հավատա՛նք, վստահե՛նք և փարվե՛նք այդ կատարյալ Սիրուն, որ է «Սեր անուն Հիսուս», և դառնա՛նք Նրա աշակերտները։

 
 
 

Recent Posts

See All
Peace in the Storm

Today, we took a boat across the Sea of Galilee. As we moved over those waters, it was easy to picture that unforgettable moment when Jesus calmed the storm on this very lake. The disciples had set ou

 
 
 

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • LinkedIn
  • X
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2026 Bishop Mesrop Parsamyan. All rights reserved.

bottom of page