top of page
Search

Անեղանելիդ Աստուած

  • Writer: Bishop Mesrop Parsamyan
    Bishop Mesrop Parsamyan
  • Aug 21, 2020
  • 1 min read


Անստեղծ Աստված, Հա՛յր Ամենակալ, ընդունի՛ր մեր՝ Քո ծառաների աղաչանքները։

Հորից անճառելի ծագում, Արեգա՛կ Արդար, ծագեցրո՛ւ մեզ վրա քո ողորմության լույսը։

Հորից բխած Հոգի, աղբյո՛ւր բարության, Քո լույսով լցրո՛ւ մեզ այս առավոտյան։

Երեք անձեր և մի բնություն, մի Աստվածություն, Քե՛զ ենք խոստովանում հավետ, Սո՛ւրբ Երրորդություն:

(Հորդորակ Արևագալի Ժամերգության, գրաբարից աշխարհաբարի վերածեց Մեսրոպ վրդ. Պարսամյանը)

Գրաբար

Անեղանելի՛դ Աստուած, Հա՛յր ամենակալ, ընկա՛լ զաղաչանս մեր՝ Քոց պաշտօնէից:

Ի Հօրէ ծագո՛ւմն անճառ, Արեգա՛կն արդար, ծագեա՛ ի յանձինս մեր զլոյսդ ողորմութեան:

Ի Հօրէ բղխեալ Հոգի՛, աղբի՛ւր բարութեան, լուսով Քով լցո՛ զմեզ յայսմ առաւօտուս:

Երեք անձինք եւ Մի բնութի՛ւն, Մի Աստուածութի՛ւն,

զՔեզ խոստովանիմք յաւէտ Սուրբ Երրորդութիւն:

 
 
 

Comentários


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn

iLooys | Toward the Light

© 2016-2024 Bishop Mesrop Parsamyan. All rights reserved.

bottom of page