top of page

Այսօ՛ր

  • Writer: Bishop Mesrop Parsamyan
    Bishop Mesrop Parsamyan
  • Jun 29, 2020
  • 1 min read


Հաճախ մտածում ենք, որ մեր կյանքի կարևորագույն օրերը նրանք են, որոնք Աստված նախախնամաբար սահմանել է մեզ համար. օրինակ՝ մեր ծննդյան օրը կամ Ամանորը, դպրոցական առաջին օրը կամ վերջին զանգի օրը, ոմանց համար՝ նշանադրության, պսակադրության կամ իրենց առաջնեկի ծննդյան օրը, ուրիշների համար՝ որևէ մրցաշարում հաղթանակ տանելու կամ գիտության մեջ բացահայտում անելու օրը և այլն։


Այո՛, այս օրերը Աստված իր նախախնամությամբ հաստատել է մեր կյանքում հատուկ մեզ համար։ Սակայն Աստծո տված ամեն մի օրն է օրհնություն՝ անգամ ամենածանր, դժվար և մռայլ օրերը։


Սաղմոսերգուն ասում է. «Սա է օրն այն, որ Տերն ստեղծեց. ցնծանք եւ ուրախանանք այսօր»։ (Սաղմոս 117:24)


Թշնամին շշնջում է մեր ականջներին. «Երե՛կ» կամ «Վա՛ղը»։ Նա ուզում է, որ ապրենք երեկվա մեջ՝ անցյալի կարոտաբաղձությամբ և կամ վաղվա մեջ՝ անորոշության և մտահոգության վախերով։


Իսկ Աստված ասում է մեզ, «Այսօ՛ր։ Այս օրն եմ ստեղծել քեզ համար, որպեսզի ցնծաս և ուրախանաս այսօր իմ ներկայության մեջ»։


Երեկ արդեն թաղվել է ժամանակի դամբարանում։ Ապրել երեկվա օրով՝ նշանակում է վատնել այս օրը և կողոպտել վաղվա օրը։ Ապրել վաղվա օրով, վաղվա օրվա մտահոգությամբ՝ նշանակում է անտեսել ներկան և արհամարհել Աստծո կողմից տրված օրհնություններն այսօր։


«Դրա համար ասում եմ ձեզ... այսուհետև հոգ մի՛ արեք վաղվա մասին, որովհետև վաղվա օրը իր մասին կհոգա. օրվա հոգսը բավ է օրվա համար»։ (Մտ 6:26-35)


Բարի լո՛ւյս, սիրելինե՛ր։ Սա է օրն այն, որ Տերն ստեղծեց. ցնծացե՛ք, ուրախացե՛ք և փառաբանեցե՛ք Տիրոջն այսօր։

 
 
 

Recent Posts

See All
Peace in the Storm

Today, we took a boat across the Sea of Galilee. As we moved over those waters, it was easy to picture that unforgettable moment when Jesus calmed the storm on this very lake. The disciples had set ou

 
 
 

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • LinkedIn
  • X
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2026 Bishop Mesrop Parsamyan. All rights reserved.

bottom of page