top of page
  • Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Աղոթք Հայոց Բանակի համար




«Երկնավո՛ր արքա, բարձրյալ թագավոր,

Տե՜ր դու բոլորի և ամենքի հույս…

Պաշտպանի՛ր ձեռքովդ երկնաստեղծ,

Զորացրո՛ւ աջովդ բարձրացած,

Ամփոփի՛ր թևերովդ ամենակալ,

Ծածկի՛ր խնամքովդ աստվածային,

Ամրացրո՛ւ հրեշտակներիդ

վերակացությամբ,

Շուրջանակի պարսպիր

Անմահներիդ գումարտակներով,

Ընդդիմամարտին մեր վանիր

զվարթուններիդ զինվորներով,

Պատսպարի՛ր սասանվածներիս

Աստվածածնիդ մաղթանքներով,

Անդրանիկներիդ բանակները մեզ

Բարի պահապան կարգիր…

Զի դու ես Աստված անքնին,

Ամենակարողդ ամենքի համար և

Ամեն բանում բովանդակապես,

Օրհնյա՜լ հավիտյանս. Ամեն»:

Նարեկ, Բան ՁԴ

30 views0 comments

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon
  • YouTube
bottom of page