top of page
Search

Աղոթք Հայոց Բանակի համար

Writer's picture: Bishop Mesrop ParsamyanBishop Mesrop Parsamyan


Բարձրյալ Աստված թող մշտապես օգնական լինի Հայոց բանակին, պահի ու պահպանի մեր զինվորներին Իր հայրական սիրո մեջ և իր հաղթական Աջի ներքո: «Քեզնով միայն զինված պիտի գնամ առաջ… Ո՞վ է հզոր, բացի քեզանից, Տե՜ր, եւ ո՞վ է արարիչ, բացի մեր Աստծուց։ Հզոր է Տերը, որն ինձ հզորացնում է զորութեամբ, իմ ճանապարհներն անարատ դարձնում։ Նա իմ ոտքերը հաստատուն է պահում, և ինձ բարձունքների վրա է կանգնեցնում։ Դու ես ինձ տվել իմ փրկության պաշտպանությունը, իմ հնազանդությունն ընդարձակել է իմ ճանապարհը։ Իմ ոտքերը չեն դողացել։ Ես պիտի հալածեմ իմ թշնամիներին, նրանց պիտի կոտորեմ ու հետ պիտի չդառնամ, մինչև որ իսպառ չոչնչացնեմ նրանց։ Ես խորտակելու եմ նրանց, որ ոտքի չկանգնեն. նրանք պիտի ընկնեն իմ ոտքերի տակ։ Դու ինձ զորությամբ պիտի գոտեպնդես, որ պատերազմեմ, և դու իմ դեմ ելնողներին իմ ձեռքը պիտի հանձնես։ Դու իմ թշնամիներին իմ առջևից փախուստի մատնեցիր ու իմ ատելիներին կոտորեցիր… Կենդանի է Տէրը, և օրհնյալ է իմ պահապանը։ Բարձրանալու է Տերը՝ իմ փրկության պահապանը։ Հզոր է Տերը, նա վրեժխնդիր է, ժողովուրդներին հպատակ է դարձնում ինձ։ Նա ինձ պիտի փրկի իմ թշնամիներից և ինձ վրա հարձակվողներից ավելի վեր պիտի դասի ինձ, անիրավ մարդուց պիտի փրկի ինձ։ Այս բանի համար ազգերի մեջ պիտի գոհանամ քեզանից, Տե՜ր, և քո անունը պիտի գովերգեմ իմ սաղմոսներում»։

(Բ.Թագավորաց 22:30-50)

246 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn
bottom of page