top of page

Աղոթք գնդերեցների համար

  • Writer: Bishop Mesrop Parsamyan
    Bishop Mesrop Parsamyan
  • Oct 24, 2020
  • 1 min read


Հովիվ քաջ և հավիտենական, Տեր Հիսուս Քրիստոս, որ կոչեցիր Քո աշակերտներին վկայելու Ավետարանդ ամբողջ աշխարհում, ի խորոց սրտի աղոթքով խնդրում ենք Քեզ, զորացրու հայոց բանակի գնդերեցներին, ովքեր այս դժվարին օրերին մարտի դաշտում իրենց ծառայությունն են բերում մեր քաջարի զինվորների կողքին։


Քո Սուրբ Հոգու շնորհներն առատապես հեղիր նրանց վրա, որպեսզի իրենց խոսքով և իրենց կյանքով վկայեն Քո ճշմարիտ և կենարար Խոսքը, քաջալերեն և ոգեշնչեն մեր զինվորներին, զորացնեն հավատն ու մարտական ոգին և աղոթք ու ջանք բերեն մեր ընդհանուր հաղթանակին։ Սուրբ Խաչիդ հովանու ներքո պահիր ու պահպանիր նրանց և մեր զինվորներին երևելի և աներևույթ թշնամիներից, չարի բոլոր փորձություններից, որպեսզի նրանց հետ և մենք հաղթական երգով փառավորենք Քեզ՝ Հոր և Սուրբ Հոգու հետ, այժմ և հավիտյան. ամեն։

 
 
 

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn

iLooys | Toward the Light

© 2016-2024 Bishop Mesrop Parsamyan. All rights reserved.

bottom of page