top of page

Աղոթք Բժշկության

  • Writer: Bishop Mesrop Parsamyan
    Bishop Mesrop Parsamyan
  • Jun 30, 2020
  • 1 min read


Տեր Աստված մեր, փարատիր Քո ժողովրդի ցավերն ու բժշկիր հիվանդությունները, բոլորին կատարյալ առողջություն շնորհիր Քո ամենահաղթ խաչի նշանով, որով վերցրել ես մարդկանց տկարությունն ու դատապարտել մեր կյանքի ու փրկության թշնամուն: Դու ես մեր կյանքն ու փրկությունը, բարերար և բազումողորմ Աստված. Դու միայն կարող ես թողություն տալ մեր մեղքերին և մեր միջից վանել ախտերն ու հիվանդությունները և Քեզ հայտնի են մեր բոլոր կարիքները: Բարիքների պարգևիչ, ըստ յուրաքանչյուրի կարիքի պարգևիր Քո առատ ողորմությունը Քո արարածներին, որոնց կողմից փառավորվում է Ամենասուրբ Երրորդությունդ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն:

 
 
 

Commenti


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • LinkedIn
  • X
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2024 Bishop Mesrop Parsamyan. All rights reserved.

bottom of page