top of page

Աղոթք առ Հայր Ամենակալ

  • Writer: Bishop Mesrop Parsamyan
    Bishop Mesrop Parsamyan
  • Jul 6, 2020
  • 1 min read

Updated: Jul 28, 2020



«Անմեկնելի խաղաղության, անսահման սիրո և առատ օրհնությունների աղբյուր, Հայր Ամենակալ, Դու որ խաղաղություն ես պարգևում նրանց, ովքեր խոստովանում են Քո սուրբ Անունը, ցողիր մեզ վրա այսօր Քո շնորհի և ողորմության կենրար ցողը և մեզ խաղաղության որդիներ ու ժառանգներ դարձրու։ Վառիր մեր սրտերում Քո սիրո կրակը, մեր մեջ սերմանիր Քո սուրբ երկյուղը և մեր տկարությունները զորացրու Քո զորությամբ։ Միացրու մեզ Քեզ հետ, որպեսզի մենք էլ մեկ լինենք սուրբ միությամբ՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի աղոթքի համաձայն*, որին Քեզ՝ Ամենակալ Հորդ և համագոյակից Սուրբ Հոգուդ հետ փառք հավիտյանս. Ամեն»։


* Հովհաննեսի Ավետարան 17:20-23

 
 
 

Comentarios


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn

iLooys | Toward the Light

© 2016-2024 Bishop Mesrop Parsamyan. All rights reserved.

bottom of page