top of page

Ազատություն

  • Writer: Bishop Mesrop Parsamyan
    Bishop Mesrop Parsamyan
  • Jul 1, 2020
  • 1 min read

Մեզնից շատերն ազատությանն ու անկախությանը մատների արանքով են նայում, հատկապես նրանք, ովքեր չեն տեսել Արցախյան Ազատամարտը և չեն գիտակցում հաղթանակի և ազատության համար հեղված արյան գինը։


Չնայած այս ազատությանը՝ շատերս ազատ չենք ապրում, փոխարենը՝ ապրում ենք շղթայված ամենատարբեր մոլուցքներով, անցյալի ցավերով և վախերով, ներկայի բռնություններով և ատելությամբ…


Այս ցանկը կարող է երկարել, որովհետև ծառայում ենք շատ ու շատ իրերի և մարդկանց՝ բացի Աստծուց։ Աստվածաշունչը նման իրերին և մարդկանց կուռքեր է անվանում, իսկ կուռքերին ծառայությունը երբեք ազատության չի առաջնորդում, այլ՝ ստրկության։


Միայն Աստծո սերը և Նրան ծառայությունն է, որ պարգևում է լիակատար ազատություն մեր կյանքերին։ Երբ սիրահոժար մեր կյանքերը հանձնում ենք Տիրոջ ամենախնամ ձեռքերի մեջ, Նա պարգևում է Սուրբ Հոգին, որը բնակություն հաստատելով մեր սրտերում՝ «ազատում է մեզ մեղքի և մահվան օրենքից Քրիստոս Հիսուսով» (Հռմ. 8:2), որովհետև «ուր որ Տիրոջ Հոգին է, այնտեղ ազատություն է» (Բ.Կր. 3:17)։

 
 
 

Comentários


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • LinkedIn
  • X
  • YouTube

iLooys | Toward the Light

© 2016-2024 Bishop Mesrop Parsamyan. All rights reserved.

bottom of page